Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևի է արժանացրել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:
Վեց տարի առաջ, հիշեցնենք, նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնանկ էր արել Լուժկովին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ: «Պատճառը քաղաքի ծայրահեղ անարդյունավետ կառավարումն է և Լուժկովի ու նրա շրջապատի թույլ տված կոռուպցիայի խիստ բարձր մակարդակը», - պարզաբանել էր Մեդվեդևի աշխատակազմի ղեկավարը: