Խորհրդակցություն Ադրբեջանի ՊՆ-ում` Երևանի զորահանդեսից ժամեր անց

Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:

APA գործակալության տեղեկություններով, խորհրդակցության ընթացքում բանակային հրամանատարությանը հանձնարարվել է ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները` «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»: