Պորոշենկո․ Ռուսաստանը Ղրիմը համակենտրոնացման ճամբարի է վերածել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ռուսաստանին մեղադրել է Ղրիմը «համակենտրոնացման ճամբարի» վերածելու մեջ և Արևմուտքին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել պաշտոնական Մոսկվայի նկատմամբ:

Կիևում անցկացվող «Յալթա Եվրոպական ռազմավարություն» համաժողովում իր ելույթում Պորոշենկոն հայտարարել է, որ 2014 թվականի մարտին թերակղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելուց ի վեր Ռուսաստանը «բռնաճնշումների քաղաքականություն» է վարում Ղրիմում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների նկատմամբ: