Ցուցարարների և ոստիկանների միջև բախում Փարիզում․ կան տասնյակ վիրավորներ

Ֆրանսիա - Ցուցարարների և ոստիկանների միջև բախումը Փարիզում, 15-ը սեպտեմբերի, 2016թ․

Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել՝ 4 ցուցարար, 8 ոստիկան։

Ֆրանսիայում աշխատանքային օրենսդրության փոփոխությունը նախատեսում է աշխատանքային օրվա ավելացում, աշխատողներին աշխատանքից ազատելու գործընթացի դյուրացում։