Տիգրան Հակոբյանը՝ ՀՌԱՀ անդամ

Տիգրան Հակոբյան, արխիվ

Ազգային ժողովը այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ Տիգրան Հակոբյանին ընտրեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ: Հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքներով՝ նրա օգտին քվեարկել է 105, դեմ՝ 4 պատգամավոր:

57-ամյա Տիգրան Հակոբյանը Հայաստանի լրատվության և հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի ճանաչված մասնագետներից է, նախկինում զբաղեցրել է, մասնավորապես, «Հայք» թերթի գլխավոր խմբագրի, Հեռուստառադիոպետկոմի նախագահի, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի պաշտոնները: