Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Արսեն Ավակովի նկատմամբ

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակով, արխիվ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ուղիղ հեռուստաեթերում՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը: