Անկարան Վաշինգտոնից պահանջում է ձերբակալել Գյուլենին

Ֆեթուլահ Գյուլեն, արխիվ

Թուրքիան պաշտոնապես Միացյալ Նահանգներից պահանջել է ձերբակալել Ամերիկայում ապաստանած մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին, ով մեղադրվում է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումը կազմակերպելու մեջ:

Համապատասխան դիմումը Միացյալ Նահանգների կառավարությանն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը:

1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը կտրականապես հերքում է այս տարվա ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքը:

Հեղաշրջման փորձի ընթացքում զոհվել է ավելի քան 270 մարդ: Ավելի քան 100 հազար զինվորականներ և քաղաքացիական ծառայողներ պաշտոնանկ են արվել, հազարավոր մարդկանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: