ԼՂ ՊՆ. Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 45 անգամ, արձակել շուրջ 750 կրակոց

Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ղարաբաղաի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: