Հոկտեմբերի սկզբին Թեհրանում «Հայաստան էքսպո» ցուցահանդես կանցկացվի

Հայաստանի և Իրանի դրոշները, արխիվ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ «Հայաստան էքսպո»:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում նշված է, որ ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: