Խորվաթները մասնակցում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների

Սեպտեմբերի 11-ին Խորվաթիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

2015 թվականի նոյեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի չէր հաջողվել մեծամասնություն ստանալ: Խորվաթական ժողովրդավարական միության գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառավարությունը փլուզվեց հունիսին: