Ղազախստանի վարչապետ է նշանակվել Բակիջան Սագինտաևը

Ղազախստանում նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել փոխվարչապետ Բակիջան Սագինտաևը:

Երեկ Նուրսուլթան Նազարբաևը կադրային փոփոխություններ էր արել կառավարությունում՝ վարչապետ Կարիմ Մասիմովին նշանակելով Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար: