Քարիմ Մասումովն ազատվել է Ղազախստանի վարչապետի պաշտոնից և նշանակվել ԱԱԿ նախագահ

Քարիմ Մասումով, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով Քարիմ Մասումովը այսօր ազատվել է վարչապետի պաշտոնից և նշանակվել Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ:

Հրամանագրով, որը հրապարակված է Ղազախստանի նախագահի կայքում, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետի առաջին տեղակալ Բաքիթժան Սագինթաևը՝ մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:

Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատված Վլադիմիր Ժումականովը նշանակվել է Ղազախստանի նախագահի խորհրդական: