Մեծ Բրիտանիան կրկին դեսպան ունի Իրանում՝ հնգամյա ընդմիջումից հետո

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակված Նիքոլաս Հոփթոնը (աջից) և Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան նշանակված Համիդ Բաեյդինեջադը, սեպտեմբեր, 2016թ․

Հինգ տարվա ընդմիջումից հետո Մեծ Բրիտանիան դեսպան է ուղարկել Իրան: «Դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը հնարավորություն է տալիս զարգացնել քննարկումները մի շարք կարևոր հարցերի շուրջ», - ասված է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ «Բրիտանական ավիաուղիներ»-ը վերսկսեց Լոնդոն-Թեհրան թռիչքները: