«Խղճի մտոք» ֆիլմի պրեմիերան՝ Վենետիկի կինոփառատոնում

Մել Գիբսոն, արխիվ

Կիրակի երեկոյան Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Մել Գիբսոնի «Խղճի մտոք» ֆիլմի պրեմիերան: Կինոնկարը, որն ընդգրկված է Վենետիկի փառատոնի արտամրցութային ծրագրում, հիմնված է երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրական դեպքերի վրա:

Ֆիլմի գլխավոր հերոսը Դեզմոնդ Դոսսն է` առաջին ամերիկացի զինծառայողն, ով իր կրոնական համոզմունքներից ելնելով՝ հրաժարվել էր զենք կրել: