Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները վերականգնելու հարցը

Ռեջեփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Երեկ կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները ամբողջովին վերականգնելու հարցերը:

Հանդիպումից հետո Պուտինն ասել է, թե դեռ շատ բան կա անելու բոլոր ոլորտներում համագործակցությունը ամբողջովին վերականգնելու համար:

«Մենք կարող ենք մեր կողմից առաջ շարժվել, հենց որ Թուրքիայում իրավիճակը ամբողջովին կարգավորվի», - ասել է Ռուսաստանի նախագահը: