Ուզբեկստանի պետական հեռուստատեսությունը հաղորդում է Քարիմովի մահվան մասին

Ուզբեկստանի պետական հեռուստատեսությունը սեպտեմբերի 2-ին հայտարարել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին՝ այսպիսով վերջ դնելով օրեր շարունակված անորոշությանը նախկին կոմունիստական առաջնորդ, Ուզբեկստանը 27 տարի շարունակ ղեկավարած Քարիմովի ճակատագրի շուրջ: