Հալեպում Սիրիայի բանակի հայ զինծառայող է զոհվել

Սիրիա - Մարտական գործողությունների հետևանքով ավերակների վերածված շինություններ Հալեպի արվարձաններից մեկում, օգոստոս, 2016թ․

Սիրիայի բանակի հայ զինծառայող Հարութ-Մանուկ Պաղտոյանը, ով անհետացել էր օրեր առաջ, զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 24-ամյա Պաղտոյանը զոհվել է Հալեպի հարավ-արևմտյան շրջանում մարտերի ընթացքում: