Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը երեկ հանդիպել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ:
Հայաստանի մշտական ներկայացուցիչը կարևորել է ԵԽԽՎ դերակատարությունը՝ որպես համաեվրոպական նշանակության հարցեր քննարկելու ժողովրդավարական կարևոր հարթակի, ինչն իր լուրջ ներդրումն ունի անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման գործում։
ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը Հայաստանի մշտական ներկայացուցչին մաղթել է արդյունավետ աշխատանք, որն ուղղված է լինելու նաև խորհրդարանական համագործակցության զարգացմանը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են ԵԽԽՎ օրակարգային հարցերին և համաեվրոպական մարտահրավերներին, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ։