Խանդոյանը ինքնաբացարկ չի հայտնի

Արայիկ Խանդոյանը մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել՝ հրաժարվելով մասնակցել Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններին: Այդ մասին այսօր «Ազատությանը» տեղեկացրեց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը: «Ողջ գյուղը ցանկանում է նրան ընտրել»,- ասաց փաստաբանը:

Ընտրապայքարից հրաժարվելու կոչ Խանդոյանին արել էր «Հիմանդիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: