Լեհաստանի նախագահը կարևոր է համարում ՆԱՏՕ-ում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ներկայության ընդլայնումը

Անջեյ Դուդա, արխիվ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան պետք է մեծացնեն իրենց քաղաքական ներկայությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ աշխարհի այս հատվածում հավասարակշռությունը պահպանելու համար:

«Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահն ընդգծել է նաև փոխհարաբերությունների հիերարխիկ մոդելից հեռանալու անհրաժեշտությունը:

«Լեհաստանն այն երկիրն է, որը հետևողականորեն հիշեցնում է, որ եվրոպական համայնքը պետք է ընդլայնի իր սահմանները: Մեկուսացումը հանգեցնում է բաժանման և տարանջատման ու խոչընդոտում է խաղաղությանն ու ազգերի միջև փոխըմբռնման հաստատմանը»,- ասել է Դուդան՝ Կիևում ելույթ ունենալով ուկրաինացի քաղաքական գործիչների առջև: