Դիմելու ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե․ պաշտպան

Արա Ղարագյոզյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ դիմելու են Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որպեսզի լուծվի Հարությունի վիրահատության հարցը․ - «Գոնե էդ կոմիտեն կարողանա ինչ որ կերպ ազդել, որ շտապ վիրահատություն տեղի ունենա»:

Նա քիչ առաջ տեսակցել էր իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոցում»: Փաստաբանի խոսքով, Հովհաննես Հարությունյանը պետք է բուժվի քաղաքացիական հիվանդանոցում:

«Մեզ ասում են, որ ժամանակը չէ նրան վիրահատելու, սակայն նրա ցավերն այնքան ուժեղ են եղել, որ նա իրեր է նետել դռան վրա, որ գան, իրեն բժշկական օգնություն ցուցաբերեն», - ասաց Արա Ղարագյոզյանը: