Ռուսաստանցի գրողը քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայում

Անցակետ Ուկրաինայի սահմանին, արխիվ

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում պնդում է, թե ռուսաստանցի հայտնի գրողներից մեկըերկրում քաղաքական ապաստան է խնդրել: Պաշտոնական Կիևն առայժմ չիբացահայտում ապաստան խնդրած գրողի ինքնությունը՝ նշելով միայն, որ նա ուկրաինացի իրավապահներիննման խնդրանքով դիմել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Նովի Յարիլովիչի անցակետում: