Նոր ձերբակալություններ Ադրբեջանում

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի չորս քաղաքացիների՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություններ ունենալու կասկածանքով:

Բոլոր ձերբակալվածները բջջային կապի երեք խոշորագույն օպերատորներ հանդիսացող Bakcell, Azerfon և Azercell ընկերությունների տեխնիկական ստորաբաժանումների աշխատակիցներ են: Ադրբեջանցի իրավապահները պնդում են, որ ձերբակալվածները Ֆեթհուլահ Գյուլենի կողմնակիցներին անօրինականորեն տրամադրել են ընկերությունների հաճախորդների անձնական տվյալները: