Թուրքական խորհրդարանը վավերացրեց Իսրայելի հետ հաշտեցման համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանն այսօր քվեների մեծամասնությամբ վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանն մասին համաձայնագիրը:

Ըստ համաձայնագրի, Իսրայելը 25 աշխատանքային օրվա ընթացքում պետք է 20 միլիոն դոլարի փոխհատուցում վճարի 2010-ին «Մավի Մարմարա» նավի դեմ իրականացված հարձակման զոհերի իրավահաջորդներին: Թուրքիան նաև հնարավորություն կստանա մարդասիրական օգնություն տրամադրել «Համաս» շարժման վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի բնակչությանը: