Բոսֆորի նեղուցում բախվել են մոտորանավակն ու բեռնատար նավը

Բոսֆորի նեղուցում այսօր առավոտյան իրար են բախվել պարեկային ծառայության մոտորանավակն ու բեռնատար նավը: Բախման պատճառով նեղուցը ժամանակավորապես փակվել էր։

Ստամբուլի նահանգապետի գրասենյակի հաղորդմամբ, վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղական լրատվամիջոցների, վիրավորներից մեկը մահացել է: