Աֆղան կինը հանձնվել է իրավապահներին. ամուսինը ստիպել է ահաբեկչական հարձակում գործել

Աֆղանստան- Քաբուլ, արխիվ

Աֆղան մի կին հանձնվել է իրավապահներին՝ պնդելով, որ ամուսինը ստիպել է իրեն ահաբեկչական հարձակում գործել:

Իրավապահների հաղորդմամբ, նրա ամուսինը «Թալիբան» խմբավորման նախկին զինյալ է, այժմ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ: