Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: