Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Սեյրան Օհանյանը հանդիպում է Սերգեյ Շոյգուի հետ, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 13-ին Մոսկվայում կմասնակցի հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը անցկացված ‹‹Միջազգային բանակային խաղեր-2016›› մրցումների եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է պաշտպանության նախարարությունը: