ԱՄՆ-ը զսպվածության կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային

Ռուսաստանը ռազմածովային վարժանքներ է անցկացնում Սև ծովում, 11-ը օգոստոսի, 2016թ.

Ռուսաստանը սկսել է ռազմածովային վարժանքներ Սև ծովում, իսկ Ուկրաինան մարտական պատրաստության է բերել իր զորքերը։

Միացյալ Նահանգները երկու կողմերին զսպվածության կոչ է արել՝ խոսաւփելու Ղրիմի թերակղզու շուրջ նոր լարվածությունից։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ հրահանգել է մարտական բարձր պատրաստվածության բերել երկրի զինված ուժերը Ղրիմի և Դոնբասի սահմանին։ Կիևը հայտարարել է, թե վերջին օրերին Ռուսաստանը առավել մեծ թվով ու արդիական զինտեխնիկայով հագեցած զորքեր է կուտակում բռնակցված թերակղզում:

Կողմերի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին նախօրեին, երբ ռուսական կողմը հայտարարեց, թե «ուկրաինացի դիվերսանտների է ձերբակալել, որոնք փորձել են ահաբեկչություն իրականացնել Ղրիմում»: Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են այս մեղադրանքները: