Ներկայացվել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարը

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Oգոստոսի 9-ին Վարդենիսի մշակույթի տանը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մունակյանը:

ՊՆ-ի հաղորդմամբ, զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: