«Նորմանդական քառյակը» Ուկրաինայի հարցով հանդիպում կանցկացնի

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ պաշտոնական Կիևի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան «Մեծ քսանյակի» շրջանակներում կհանդիպեն Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով:

«Մեծ քսանյակ» ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են զարգացած և զարգացող խոշոր երկրները, տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Չինաստանի Խանչժաո քաղաքում: