Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-ի հանրապետական փորձագետների քննադատության թիրախում

Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների հանրապետական փորձագետները քննադատում են ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։

Ըստ նրանց, Թրամփը չունի այն հմտությունները, որոնք հարկավոր են նախագահ դառնալու համար։

Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով 50 փորձագետներ բաց նամակ են հրապարակել, որում զգուշացնում են՝ Թրամփը կդառնա Միացյալ Նահանգների ամենաանխոհեմ նախագահը։ «Նա վտանգավոր է երկրի համար», - նշվում է բաց նամակում։