Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ

Երևանի ոստիկանապետ է նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը։ Այս տեղեկատվությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը։