Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բարաք Օբամային ծննդյան 55-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը շնորհավորական հեռագիր է ուղարկել։ Հեռախոսային զրույց օրակարգում առայժմ չկա»,- «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է Պեսկովը։