Հրանտ Բագրատյանը ուղեղի կաթված է ստացել

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել էր արտասահման բուժման, հուլիսի 29-ին ուղեղի կաթված է ստացել, այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

«Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Պարոն Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես», - նաև ասված է հաղորդագրությունում: