Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում է ունեցել այսօր ազատ արձակված Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:
«Օգտակար քննարկում ունեցա Լևոն Բարսեղյանի հետ՝ բանտից նրա ազատ արձակումից հետո: Օրենքի գերակայությունը և Էրեբունիում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումը կենսական նշանակություն ունեն», - գրել է Միլսը Թվիթերում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում:
Amb Mills: Useful discussion w/@LevonBarseghyan after prison release. Rule of law & peaceful resolution of #Erebuni #Yerevan standoff vital
— US Embassy, Armenia (@usembarmenia) 29 July 2016