Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի երեկ երեկոյան կայացած նիստում, որը վարել է կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել են նաև Երևանում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ մասին նիստից հետո հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Նաղդալյանը հայտարարեց, որ Հանրապետականի և նախագահի կարծիքով՝ իրավիճակը խաղաղ բանակցային ճանապարհով պետք է լուծվի, և հավաստիացրեց, որ իշխանությունները դրա համար անում են ամեն ինչ։
Մանրամասները տե՛ս այստեղ