Ուժգին պայթյուն, հրդեհ Ադրբեջանի զինագործարանում

Ադրբեջան - Պայթյունին հաջորդած հրդեհը Շիրվանի զինագործարանում, 26-ը հուլիսի, 2016թ․

Ադրբեջանի Շիրվան քաղաքի «Արազ» զինագործարանում քիչ առաջ ուժգին պայթյուն է որոտացել, բռնկվել է հրդեհ, ներսում կարող են մարդիկ լինել, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ականատեսներին:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց, առայժմ հայտնի է վերակենդանացման բաժանմունքում գտնվող մեկ հիվանդի մասին:

APA գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանի տարածքում հրդեհը մարելու համար ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ բրիգադներ: