Ուորլիք․ «Համանախագահները հավատարիմ են նախագահների մակարդակով երկխոսության շարունակման առաջարկին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են նախագահների մակարդակով երկխոսության շարունակման առաջարկին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռևս հստակեցված չէ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում: