Փարիզի դատախազությունը երեկ ուշ երեկոյան ահաբեկչության հատկանիշներով մեղադրանք է առաջադրել 5 հոգու, ովքեր կասկածվում են ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ի ահաբեկչական գործողությանն աջակցելու մեջ:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ ահաբեկիչ վարորդն ու իր աջակիցները մի քանի ամիս շարունակ ծրագրել են ահաբեկչությունը, որը 84 մարդու մահվան պատճառ դարձավ:
Ձերբակալվածները թունիսցի և ալբանացի են, նրանցից մեկը կին է: