Մեյ․ Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ դուրս չի գա ԵՄ-ից

Անգելա Մերկելի և Թերեզա Մեյի համատեղ ասուլիսը Բեռլինում, 20-ը հուլիսի, 2016թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ մինչև տարեվերջ երկիրը դուրս չի գա Եվրամիությունից՝ «խելամիտ և պատշաճ հեռացում» ծրագրելու նպատակով:

Երեկ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մեյը նաև հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ցանկանում է պահպանել «ամենասերտ տնտեսական կապերը» ԵՄ-ի հետ: