«Ժառանգություն»-ը դատապարտում է «ոստիկանության ապօրինի գործողությունները»

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերի ոստիկանության կողմից «ապօրինի գործողությունները»: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:

«Տեղի են ունենում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոպիտ և անօրինական խախտումներ, ինչպես նաև բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետևանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաև խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ:

Այսպիսով, ոստիկանությանը օրենքի պահապանից դարձրել է անօրինականության պահապան:

Մենք դատապարտում ենք իշխանությունների և նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը», - նշված է կուսակցության հայտարարությունում: