Ռոհանին Էրդողանի հետ զրույցում ողջունել է կայունության հաստատումը «բարեկամ երկրում»

Իրանի նախագահ Հասան Ռոհանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ և ողջունել կայունության հաստատումը «բարեկամ երկրում»:

«Թուրքիայում խաղաղությունն ու կայունությունը կբարելավի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը», - ասել է Ռոհանին՝ ավելացնելով, որ Իրանը կանգնել է և կկանգնի թուրք ժողովրդի կառավարության կողքին:

Ըստ Իրանի նախագահի՝ հեղաշրջման փորձը լավ թեստ էր ներքին և արտաքին թշնամիներին ու բարեկամներին բացահայտելու համար: