Երևանի կենտրոնում երթ անցկացնող «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները քիչ առաջ նստացույց սկսեցին Մաշտոց և Թումանյան փողոցների հատվածում: Նրանք պահանջում են ազատ արձակել այսօր Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներին:
Համոզվելով, որ երթի մասնակիցները ազատ են արձակվել, նրանք շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, «Ո'չ թալանին» նախաձեռնությունը անցյալ տարի շուրջ երկու շաբաթ փակ պահեց Բաղրամյան պողոտան՝ բողոքելով հոսանքի թանկացման դեմ: