Նախագահը պարգևատրել է Նորատ Տեր-Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հրամանագրով գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Նորատ Տեր-Գրիգորյանը պարգևատրվել է «բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար»: