Համանախագահները ձգտում են հնարավորինս արագ կազմակերպել Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են հնարավորինս շուտ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպումը, ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը հստակեցված չէ, ԱՄՆ–ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը», - ասել է ամերիկացի համանախագահը: