Քերրին Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունում է ԱՄՆ պետքարտուղարին, Մոսկվա, 14-ը հուլիսի, 2016թ․

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են անել ավելին՝ աշխարհին օգտակար լինելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեկ երեկոյան Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Քերրին նշել է, որ խոսքը ոչ միայն Սիրիայի, Ուկրաինայի խնդիրների մասին է, այլև համագործակցության մյուս պոտենցիալ ոլորտների:

«Կցանկանայի նշել մեր համատեղ ջանքերը՝ կարգավորելու և լուծելու հակամարտւթյունները, որոնք, մեր համոզմամբ, կարևոր են և պետք է կարգավորվեն», - իր հերթին, հայտարարել է Ռուսաստանի նախագահը: