Հայաստանը դատապարտում է Նիսում տեղի ունեցածը

ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտում է անցած գիշեր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 80 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

«Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում: