Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂ ԱԳՆ կայքի փոխանցմամբ, Անջեյ Կասպշիկին այսօր ընդունել է նաև ԼՂ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին։

Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։