Միյատովիչ․ Ռուսաստանի «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակը կվտանգի լրագրողներին

Դունյա Միյատովիչ, արխիվ

ԵԱՀԿ-ին մտահոգում է Ռուսաստանի որոշումը՝ հրապարակել «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակ, որում ներառված են նաև Ղրիմի լրագրողների և ակտիվիստների անուններ:

«Այդ ցուցակի հրապարակմամբ վտանգի տակ են դրվելու լրագրողները»,- հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: